5 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

5 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Հունվարի 26-ին, ժամը 03։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ 5 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակված ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth