Գյումրիում «Opel Astra»-ն բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել. կա զոհ

Գյումրիում «Opel Astra»-ն բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել. կա զոհ

Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի)  բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

Լուսանկարները՝ shamshyan.com

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth