Հաստատվել է 183 նոր դեպք և 9 (+2) մահ. ընդհանուր 165711 դեպք

Հաստատվել է 183 նոր դեպք և 9 (+2) մահ. ընդհանուր 165711 դեպք

Հունվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 213 առողջացած և  մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth