Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում ականազերծումն ավարտվել է

Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում ականազերծումն ավարտվել է

2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Ըստ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում եւ մատույցներում ականազերծման աշխատանքներն ավարտվել են: Ականազերծվել է 88,5 հետկար տարածք, հայտնաբերվել է մոտ 15 000 վտանգավոր եւ պայթուցիկ առարկա, զինամթերք. ականներ, հակատանկային հրթիռներ, արկեր եւ բեկորներ, փամփուշտներ: Այս ամբողջը վնասազերծվել է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth