Հրդեհ Մարտունի քաղաքում

Հրդեհ Մարտունի քաղաքում

Հունվարի 15-ին, ժամը 18:42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել են տանը հարակից անասնագոմի և կից հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), հացատան կահույքը, 3 հակ անասնակեր, անկել են երկու խոշոր եղջերավոր կենդանի և 30 հավ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth