Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ հունվարի 15-ին, ժամը 14.40-ին, Երևանի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 16.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հաղթանակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 12.05-ին, Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Լեքսուս» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 15.40-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 231-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth