Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Մխիթարյան

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան պատերազմի մասին:

«Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից»,- ասել է Մխիթարյանը:

Հայ խաղացողը շնորհակալություն է հայտնել «Ռոմային»` պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: «Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth