ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: Լուրը «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են ԱԱԾ լրատվության բաժնից:

«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշել ենն ԱԱԾ-ից:

Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին:  Նշենք, որ Mediaport տելեգրամ ալիքն երեկ հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ երեկ առավոտյան շտապ Մոսկվա են կանչվել Հայաստանի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Ըստ աղբյուրի՝ վերջին 28 օրվա ընթացքում սա արդեն Արմեն Աբազյանի երրորդ այցն է Մոսկվա։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth