ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Հադրութի Տողի գյուղի մոտ վերսկսված մարտերի մասին տեղեկությանը

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Հադրութի Տողի գյուղի մոտ վերսկսված մարտերի մասին տեղեկությանը

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

ՀՀ ՊՆ-ից հիշեցրել են, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո։

«Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»,- նշված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ ՊԲ-ն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը որակել է որպես քարոզչական սադրանք:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth