Տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:
Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
wp-apeth