Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասերը: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 45 հեկտար տարածք, 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:

wp-apeth