Հրդեհ Լճաշեն գյուղում

Հրդեհ Լճաշեն գյուղում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի 23-րդ փողոցում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ կան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:48-ին, մարվել՝ 21:38-ին: Անասնագոմում այրվել է մոտ 100 հակ պահեստավորած անասնակեր և մասամբ տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ)։ Փրկարարները անասնագոմից դուրս են բերել 4 խոզ և 3 խոշոր եղջերավոր կենդանի։

wp-apeth