Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդ` Արթուր Պ.) և «Kia Sorento» (վարորդ` Ամատունի Մ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և Ամատունի Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth