Խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը

Խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը

Անցած օրվա ընթացքում ավարտվել է Ստեփանակերտի թիվ 10 հանրակրթական դպրոցի տարածքի հետազոտությունը, պայթուցիկ առարկաների որոնումն ու մաքրումը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները պայթուցիկ նյութերի ստուգում են անցկացրել դպրոցում եւ հարակից տարածքում: Դրանից բացի, Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները ապահովել են էլեկտրամատակարարման, ջեռուցման վերականգնման, ինչպես նաեւ անհրաժեշտ դպրոցական գույքի եւ նյութական միջոցների անվտանգ առաքման աշխատանքները:

Առաջիկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ նախատեսվում է բացել այլ ուսումնական հաստատություններ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 շենք եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել եւ վնասազերծել են 1077 պայթուցիկ առարկաներ։

wp-apeth