Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները իրականացնում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շուրջօրյա մոնիթորինգ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր իրերի տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման առաջադրանքները կատարող շինարարական բրիգադների անվտանգությունը:

Գերատեսչությունից հայտնել են, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

wp-apeth