The Best 2020. «Լավագույն մարզիչ» կոչման թեկնածուները

The Best 2020. «Լավագույն մարզիչ» կոչման թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն մարզիչների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույնի կոչմանը: 

Թեկնածուներն են՝ Մարսելո Բիելսա («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկ («Բավարիա»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգի («Սևիլիա»), Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»):

Անցած մրցաշրջանում «Լիդս Յունայթեդը» 16 տարվա դադարից հետո Մարսելո Բիելսայի գլխավորությամբ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր, Ֆլիկը «Բավարիայի» ղեկին հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և նվաճեց Բունդեսլիգայի ու երկրի գավաթի խաղարկության տիտղոսները, «Լիվերպուլը» Կլոպի օրոք 30 տարի անց հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգայում, Լոպետեգին «Սևիլիայի» ղեկին նվաճեց Եվրոպայի լիգայի խաղարկության չեմպիոնի կոչումը, իսկ Զիդանը «Ռեալի» հետ հաղթեց Լա Լիգայում:

The Best 2020 միջացոռումը կայանալու է դեկտեմբերի 17-ին օնլայն ձևաչափով: Սա պայմանավորված է համավարակով: Քվեարկությունը մեկնարկել է այսօր՝ նոյմեբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

wp-apeth