ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ՌԴ ԱՒՆ հաղորդագրությունը, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
«Խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով: Մասնագետներն իրենց հետ տանում են նաև վրաններ, լուսային աշտարակներ, գեներատորներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
wp-apeth