Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը:

«Հակամարտության էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության նկատմամբ շարունակվող հարձակումների ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված է գրառման մեջ:

Մխիթարյանը գրառմանը կից հրապարակել է իր լուսանկարը, որի վրա հետևյալ գրառումն է. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»:

wp-apeth