Նշանակվել է ՊԲ նոր հրամանատար

Նշանակվել է ՊԲ նոր հրամանատար

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է  նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի կատարածը և վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետ կարձանագրի  շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:

ՊԲ-ի նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար և խոստացել անել հնարավորը մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

wp-apeth