Ադրբեջանը խախտելով հումանիտար հրադադարը հարվածներ է հասցրել Մարտունու ուղղությամբ

Ադրբեջանը խախտելով հումանիտար հրադադարը հարվածներ է հասցրել Մարտունու ուղղությամբ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում։ Հաղորդագրության համաձայն՝քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։

Ավելի վաղ ԱՀ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացրել էին, որ ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։

wp-apeth