Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը

Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը

Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով  հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձը:  Այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ

wp-apeth