«Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին»

«Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» այսօր սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»։ Մեկնարկային րոպեները բավական լարված ստացվեցին։ Ակտիվորեն գրոհում էին երկու թիմերն էլ։

23-րդ րոպեին Աննան Մենսայի՝ խորքից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն։

Առաջին խաղակեսի վերջնամասում մեր տղաները ևս մեկ գոլ խփելու հնարավորություն ունեին։ Երկու անկյունայիններից մեկի ժամանակ հյուրերի դարպասապահ Հենրի Ավագյանը դուրս բերեց գնդակը, իսկ մյուսում Դմիտրի Գուզի հարվածը բարձր ընթացավ։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ՝ 1-0։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները 11-մետրանոցի իրավունք են վաստակում, սակայն դիպուկ իրացնել այն Ջոնել Դեսիրեին չի հաջողվում. դարպասապահը կարողանում է որսալ գնդակը։

Հյուրերի կազմում էլ հաշիվը հավասարեցնելու փայլուն հնարավորություն ուներ փոխարինման դուրս եկած Ստանիսլավ Եֆիմովը, սակայն գնդակն անցավ դարպասաձողի կողքով։

Իսկ խաղի ավելացված ժամանակում Ջոնել Դեսիրեն դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով թիմի վստահ հաղթանակին։

Այսպիսով, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հերթական կարևոր միավորները վաստակեց առաջնությունում։

«ՈՒՐԱՐՏՈՒ» – «ՎԱՆ» 2-0

1-0 Ջոնել Դեսիրե (23′) 2-0 Ջոնել Դեսիրե (90+’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 5. Հակոբ Հակոբյան, 19․ Եվգենի Օսիպով (ա), 26․ Աննան Մենսահ, 15․ Դմիտրի Գուզ, 88․ Ջեյմս Սանթոս, 6․ Պիտեր Մուտումոսի (25․ Էդգար Գրիգորյան 46′), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո (9․ Եվգենի Կոբզար 81′), 90․ Օլեգ Պոլյակով (10․ Կարեն Մելքոնյան 90+’), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 77․ Էրիկ Սիմոնյան, 25․ Էդգար Գրիգորյան, 99․ Ռոբերտ Դարբինյան, 16․ Դավիթ Պապիկյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 20․ Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 18․ Ալեքսանդր Ռադչենկո, 9․ Եվգենի Կոբզար, 21․ Պետրոսյան Էրիկ։

«ՎԱՆ»․ 12. Հենրի Ավագյան, 3․ Անդրանիկ Ոսկանյան (11․ Դավիթ Ղանդիլյան 85′), 5. Ալեքսանդր Տենյաեվ, 6․ Արգիշտի Պետրոսյան, 7. Էբերտ Կորդոսո, 10․ Էզա Ուիլֆրեդ, 18․ Վահագն Այվազյան (13․ Ստանիսավ Եֆիմով 58′), 21․ Մուսլիմ Բամմատգերեև (20․ Էդգար Մովսեսյան 58′), 26․ Էսսիեն Էդեմ, 27․ Գաբա Ջոսուէ (25․ Օրբելի Համբարձումյան 85′), 91․ Նգավուկա Պատո (98․ Գարեգին Կիրակոսյան 76′)։

Պահեստայիններ՝  2․ Սամուր Ագամագոմեդով, 33․ Աշոտ Այվազյան, 4․ Մեդիա Տրաորե, 8․ Դավիթ Այվազյան, 11․ Դավիթ Ղանդիլյան, 13․ Ստանիսավ Եֆիմով, 15․ Դավիթ Նալբանդյան, 20․ Էդգար Մովսեսյան, 88․ Միհրան Պետրոսյան, 98․ Գարեգին Կիրակոսյան, 25․ Օրբելի Համբարձումյան, 22․ Միքայել Գնոլոու։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth