ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:

Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՊՖԼ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի:

wp-apeth