Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- գրել է Փաշինյանը:

wp-apeth