Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Փաշինյան

Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախապես պլանավորված է եղել: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ:

wp-apeth