Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 93-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յուրիկ Օ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կենդանիներին տեղափոխել մոտակա անվտանգ տարածք (1 ձի, 11 ցլիկ, որից 5-ը` վիրավոր): Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

wp-apeth