Մեքենան փախցրած տղամարդը հայտնաբերվեց Գյումրիում

Մեքենան փախցրած տղամարդը հայտնաբերվեց Գյումրիում

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։

Ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրել է, որ մեքենայի դռները բաց են եղել, և այդ հանգամանքից օգտվելով՝ փախցրել են մեքենան։

Իրավապահների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան փախցրել է 29-ամյա մի գյումրեցի, որը մեքենայով ընթացել էր դեպի Գյումրի։

Նույն օրը կասկածվողը հայտնաբերվել է Գյումրիում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանութան Բաղրամյանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:

wp-apeth