Բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։
  • Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։

wp-apeth