Մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,
  • Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 2500 քմ,
  • Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում՝ 300 քմ,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 800 քմ,
  • Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1․5 հա, Խաչիկ գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6․5 հա։

wp-apeth