«Արարատ»–«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է

«Արարատ»–«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» ակումբի հետ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ մրցափուլի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք «Արարատ»–«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

wp-apeth