Գյումրու համայնքապետը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու համայնքապետը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրիի համայնքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է Քովիդ 19-ով: Գյումրիի համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականին տեղեկացրել է, որ Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանին մոտ: Աշխատակազմից ևս 26 հոգի թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել:

wp-apeth