1 օրում 11 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 11 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, Երևանի Փափազյան և Գ. Արծրունու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը սեպտեմբերի 16-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.25-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյանի անվան հրապարակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայք-Կապուտան ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 60-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Կապանի Հ. Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth