ԵՄ դեսպանը շրջել է Գյումրու պատմական կենտրոնում

ԵՄ դեսպանը շրջել է Գյումրու պատմական կենտրոնում

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր շրջել է Գյումրու պատմական կենտրոնում, այնուհետ եղել նաև Սև բերդում, որտեղ նրան դիմավորել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Գյումրու հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և առանձնահատուկ ուշադրության համար Սամվել Բալասանյանը շնորհակալագիր է հանձնել Անդրեա Վիկտորինին:

Հատկանշական է, որ շնորհակալագիրը պատրասվել է 4 (70% թղթի թափոն, 20% բուսական թափոն, 5% տեքստիլ թափոն և 5% փայտի թափոն) +1 տեսակի թափոնից վերամշակած hand made թղթի վրա, որն արտադրված է Գյումրիում:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին սեպտեբերի 15-ից է Գյումրիում: Նա հանդիպել է համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում նկատելի ակտիվության և մի շարք այլ հարցերի մասին: Սամվել Բալասանյանն անդրադարձել է նաև մինչ այս ԵՄ հետ ունեցած համագործակցությանը` միաժամանակ կարևորելով դրա շարունակությունն ու ամրապնդումը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կիսվել Գյումրիից ստացած իր տպավորություններով, խոսել մինչ այս իրականացված և հետագա ծրագրերի մասին:

wp-apeth