Մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ,
  • Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Այնթափ գյուղում՝ 200 քմ,
  • Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ,
  • Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ,
  • Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 3․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.54 հա:

wp-apeth