Շիրակի մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր պարբերաբար դպրոցներ այցելելու համար

Շիրակի մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր պարբերաբար դպրոցներ այցելելու համար

Սեպտեմբերի 15ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: Շիրակի մարզպետը հիմնականում անդրադարձավ նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշելով, որ դպրոցները պատրաստ են ընդունել դպրոցականներին, սակայն պետք է խստագույնս հետևողական լինել և ամբողջությամբ վերահսկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ուղեցույցի լիարժեք կատարմանը:

Այդ նպատակով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խմբեր պարբերաբար դպրոցներ այցելելու և տեղում իրավիճակին հետևելու համար:

wp-apeth