1 օրում 11 ՃՏՊ. 20 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 11 ՃՏՊ. 20 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա տղա և հայտնել է, թե բակում ընկել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Սիսվանի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել տղային:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 61-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «Վոլվո» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Վոլվոյի» վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 37-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59,5-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 32-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.30-ին, 79-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրեն վրաերթի է ենթարկել, հետո փորձել է օգնություն ցույց տալ, սակայն ինքը հրաժարվել է, բայց հիմա բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 18.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա «Օպելի» վարորդը եւ հայտնել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Ախուրյան խճուղում 79-ամյա քաղաքացուն ճանապարհն անցնելիս վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Շասման» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, Կապանի Մ. Ստեփանյան փողոցում «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 31-ամյա վարորդը և «Հոնդայի» յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth