«Շիրակի» խաղը հետաձգվել է

«Շիրակի» խաղը հետաձգվել է

ՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքները՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության «Փյունիկ»–«Գանձասար-Կապան» խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ սեպտեմբերի 12-ին՝ 19։45-ին։

Հաշվի առնելով «Շիրակ ՖԱ»-ի՝ 03.09.2020թ.-ի գրությունը և կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Վան» հանդիպումը հետաձգվել է։

wp-apeth