«Օրինապահ հարկ վճարող» հավաստագիր է ստացել ևս 5 տնտեսվարող
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 5 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 152 տնտեսվարող: 85 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 59 դիմում մերժվել, ևս 8 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
- Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
2. «ԹԻ ՋԻ ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3. «ՓԵՅՓՐ ՀԱՈՒՍ» ՍՊԸ
4. «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
5. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ