«Opel Veсtra»-ն բախվել է բետոնե էլեկտրական սյանը

«Opel Veсtra»-ն բախվել է բետոնե էլեկտրական սյանը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 06:10-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Veсtra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վիգեն Ս․, ծնված 1976 թ․) բախվել է բետոնե էլեկտրական սյանը։

Վարորդը և ուղևորներ Մարիամ Թ․-ն (ծնված 1982 թ.), Աննա Ս.-ն (ծնված 2004 թ․) և Արմեն Ս․-ն (ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth