Մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝  1000 քմ,
  • Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 6000 քմ,
  • Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 6 հա,
  • Շիրակի մարզի Շիրակավան գյուղում՝ 1 հա,
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:

wp-apeth