Մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
- Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
- Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ,
- Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 6000 քմ,
- Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 6 հա,
- Շիրակի մարզի Շիրակավան գյուղում՝ 1 հա,
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա: