Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի) ցանկացել է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայրում են գտնվել Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են ոստիկանության բաժին։

wp-apeth