Հրդեհ Գեղարդ գյուղի թոնրատանը

Հրդեհ Գեղարդ գյուղի թոնրատանը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղում այրվում է թոնրատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։40-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են թոնրատան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 5 քմ, ներսում կուտակած փայտ՝ 2 խմ և չորս մեղվի փեթակ։

wp-apeth