Այրվել են «Bentley» ավտոմեքենայի անվադողը և շարժիչի հատվածը՝ մասամբ

Այրվել են «Bentley» ավտոմեքենայի անվադողը և շարժիչի հատվածը՝ մասամբ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 05։38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին այրվել են «Bentley» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Հ․) անվադողը և շարժիչի հատվածը՝ մասամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:00-ին:

wp-apeth