Գյումրու օրվա առթիվ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

Գյումրու օրվա առթիվ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

Գյումրու օրվա առթիվ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը:

Սիրելի գյումրեցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։

Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։

Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։

Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։

Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։

Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։

Շնորհավոր տոնդ Գյումրի քաղաք,
Շնորհավոր տոնդ գյումրեցի

wp-apeth