Կապառոսը՝ մակեդոնացիների հետ խաղից հետո

Կապառոսը՝ մակեդոնացիների հետ խաղից հետո

Սեպտեմբերի 5-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան խաղից հետո, Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը․

-Պարոն Կապառոս, որքանո՞վ եք բավարարված թիմի խաղով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը շատ վատ սկսեց հանդիպումը, բայց հետո կարողացավ մի փոքր բարելավել իր խաղը, և վերջում էլ դառնալ գոլի հեղինակ։ Խաղի մասին և արդյունքի մասին Ձեր կարծիքը։

-Նախ ես կուզեի շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին՝ այս խաղի համար։ Հեշտ չէ 4-րդ րոպեին գոլ բաց թողնել 11 մետրանոցից։ Արդյո՞ք դա 11 մետրանոց էր, թե ոչ՝ դուք դա ավելի լավ կիմանաք։ Սակայն թիմը չհուսահատվեց և շարունակեց պայքարել մինչև վերջ: Նաև շատ շոգ էր, որը նույնպես ազդում էր թիմի վրա։

-Որպես մարզիչ՝ ինչպե՞ս կգնահատեք 11 մետրանոցների դրվագները։

Ես չէի ցանկանա այդ դրվագներին գնահատականներ տալ։ Որպես մարզիչ՝ ես աշխատում եմ չքննարկել մրցավարական որոշումները։

-Ի՞նչ խորհուրդներ տվեցիք ֆուտբոլիստներին ընդմիջմանը, որովհետև երևաց, որ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը սկսեց ավելի լավ խաղալ։

Ես նրանց խնդրեցի, որ նրանք շարունակեն նվիրված խաղալ, և կրկնեմ, որ գոհ եմ թիմի խաղից։ Թիմը գոլային պահեր ունեցավ, Կարապետյանը երկու անգամ կարող էր առաջին խաղակեսում գրավել մրցակցի դարպասը, բայց չստացվեց։ Եթե մի փոքր ավելի շուտ կարողանայինք գոլ խփել, ապա կարծում եմ, որ խաղի ելքն այլ կլիներ։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը մեր խմբում այս պարտությունից հետո։

Մրցաշարը նոր է մեկնարկել, և թիմը կկարողանա հաջող հանդես գալ այս խմբում։

-Մեր խմբում հավասար հնարավորություններով թիմեր են; Ո՞վ է Ձեր կարծիքով խմբում ֆավորիտը։

-Մեր խմբում հավասար թիմեր են խաղում, և բոլորը կարող են հաղթել բոլորին։

wp-apeth