Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց

Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց

ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ոստիկանությանը անհրաժեշտ գումարը հատկացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Պարեկային ծառայության ձևավորման ընթացի վերաբերյալ: Այսպիսով՝ իրականացվել է դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից սպասվում է 5 ամսյա դասընթացի մեկնարկի փուլը: «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը: 2021 թ. առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը 700 անձի կազմով պատրաստ կլինի մեկնարկելու: Դրանից հետո Պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Պարեկային ծառայության հետ գործարկվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ. այն նախատեսվում է ձեռբ բերել աշնանը:

wp-apeth