1 օրում 9 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 9 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 31-ին, ժամը 09.40-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս իր հերթին բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 24-ամյա քաղաքացի, որը հայտնել է, թե վնասվածքները ստացել է օգոստոսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի փողոցում «Մինի Կուպեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհից դեպի Սևան-Գավառ գնացող ճանապարհահատվածում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձախակողմյան հատվածում առկա փոսը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհից դեպի Սևան քաղաքի «Ֆրանսիական» հրապարակ գնացող ճանապարհահատվածում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել աջակողմյան հատվածում առկա փոսը. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի», «Նիսան Տիդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գառնի-Բանավան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի ձորակում. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին նշված վնասվածքները ստացել է օգոստոսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդիից Վանաձոր ուղևորվելիս «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի առջևի կախոցը վնասվելու և դեմքով դիմացի հողմապակու հենարանին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

wp-apeth