Բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 5, սպանության սպառնալիքի և յուրացման կամ վատնման` 4-ական, բնակարանային գողության, ծեծի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, բռնաբարութան և բռնաբարության փորձի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու և դատական ակտի պահանջները չկատարելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

wp-apeth