Մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, 6000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 6000 քմ, 2500 քմ, 8000 քմ,
  • Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 1000 քմ, 4000 քմ, Թալին-Գյումրի ավտոճանապարհին՝ 3 հա,
  • Արարատի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 7000 քմ,
  • Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ, Աբովյան քաղաքում՝ 600 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 2000 քմ,
  • Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 1500 քմ,
  • Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ 10 հա,
  • Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 24 հա:

wp-apeth